Լրահոս

05.10.2012 14:06


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի մրցույթ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի մրցույթ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հայտարարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ:

            Մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

  • արտահայտեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեության նպատակը և  առաքելությունը, 
  • ունենան պարզ լուծումներ և դիպուկ կարգախոս:

            Նախագծերը պետք է ներկայացվեն էսքիզի տեսքով` A4 ֆորմատով, ստվարաթղթի վրա, 2 տարբերակով` մոնոխրոմ և գունավոր, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով:

            Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր մրցանակ` 500.000 դրամի և երկու խրախուսական մրցանակ` 250.000-ական դրամի չափով:

            Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը` Երևան 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտ հասցեով:

Մանրամասների համար զանգահարել` 39-09-81 հեռախոսահամարով:

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը