Անդրանիկ Թևանյան. «Նախագահը փորձելու է ամեն գնով պահել վարչապետին»
-Եթե ծանոթ եք իմ նախորդ ելույթին, ապա թե դրանից ինչ է հետևում՝ ասել է պարոն Դալլաքյանը։ Եթե ուզում եք այդ բառը ասեմ, մտածեք, որ ասացի,- «Հայելի» ակումբում լրագրողի՝ «Համաձա՞յն եք Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարությանը, թե եթե այդ օրինագիծը (հարկային փաթեթը) չընդունվի, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա» հարցին պատասխանել է ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ընդհակառակը, մոտ ապագայում վարչապետի փոփոխություն չի կանխատեսում, քանի որ դա կնշանակի, թե հանրապետության նախագահը շատ է թուլացել։
Նրա կարծիքով՝ նախագահը փորձելու է ամեն գնով պահել վարչապետին, ինչը պայմանավորված է հետևյալ քաղաքական հանգամանքներով. 1)վարչապետն Ազգային ժողովում քաղաքական հենարան չունի, ինչը նրան ամբողջովին կախված է պահում նախագահից, 2)վարչապետն իրականացնում է տնտեսությունը մեկ հոգու ձեռքում պահելու ամբողջ քաղաքականությունը, 3) նա իրականացնում է մոնոլիտ իշխանության գաղափարական–քարոզչական աշխատանքները, 4) Տ. Սարգսյանը հլու-հնազանդ կատարում է բոլոր հրահանգները, 5) վարչապետը ցածր վարկանիշ ունի բիզնեսի բոլոր շերտերի մոտ և այդ հանգամանքը նույնպես ձեռնտու է նախագահին՝ բաժանիր, որ տիրես սկզբունքից ելնելով։
-Այս տիպի վարչապետը պարզապես գտածո է նախագահի համար։ Էլ ինչու՞ պետք է նրան փոխեն,- ասել է Ա. Թևանյանը։