Լրահոս

09.06.2009 18:10


Ձերբակալվել է թիվ 7/07 ՏԸՀ անդամը

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 7/07 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 9-ին ձերբակալվել է թիվ 7/07 տեղամասի ընտրական  հանձնաժողովի  անդամ   Դավիթ  Սարգսյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ լցոնման եղանակով քվեարկության արդյունքները կեղծելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը