Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը: Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով» նախատեսված վերա¬պատ¬¬րաստման դասընթացները:
Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
դիմում նախարարի անունով / Ձև-2/.
•վկայական վերա¬պատ¬¬րաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ.
բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը.
անձնագրի պատճենը,
•3x4 չափսի մեկ լուսանկար։
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2011թ. հունվարի 20-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ, ժամը՝ 10։00-ից 13։00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն։