Լրահոս

09.06.2009 17:36


Ռուզան Խաչատրյան. «Փաստահավաք խմբի ստեղծումը պարտադրված էր այսօրվա վարչախմբին»

-Կարծում եմ՝ փաստահավաք խմբի ստեղծումը պարտադրված էր այսօրվա վարչախմբին, և նրանք չէին կարող խուսափել: Ինչ-որ մի բան պետք է անեին՝ Եվրախորհրդին ցույց տալու համար։ Եվ այսօր ամեն ինչ արեցին, որպեսզի փաստահավաք խմբի աշխատանքները տապալեն և կասեցնեն,- 2008թ. հոկտեմբերի 23-ին Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին հունիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած կարգադրության վերաբերյալ «7օր»-ին ասել է ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը