Լրահոս

09.06.2009 16:04


Արծվիկ Մինասյան. «Պետք է մեղավոր ճանաչել հենց նախաքննական մարմնին»

Արծվիկ Մինասյան. «Պետք է մեղավոր ճանաչել հենց նախաքննական մարմնին»

Հանրապետության նախագահը կարգադրություն էր ստորագրել փաստահավաք խմբի ստեղծման կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին։

«Ինչի՞ կարող է սա հանգեցնել, և հնարավո՞ր է, որ խորհրդարանական մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները ձախողվեն» հարցին նույն հանձնաժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պատասխանել է.

-Իրավական հիմք է, որ նախագահը ստորագրել է այդ կարգադրությունը, որովհետև, ըստ գործունեության մասին կարգադրության, փաստահավաք խումբը պետք է գործեր նրա անդամների անփոփոխելիության սկզբունքով։ Բայց եթե խմբի անդամների  մի մասն արդեն դադարել էր գործունեություն ծավալել, սա իրավական հիմք է, որովհետև նախագահն ստորագրել է այդպիսի կարգադրություն։

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ այն  հույսերը, որոնք կապված էին փաստահավաք խմբի հետ, ցավոք, չարդարացվեցին։

-Ցավով եմ սա ասում, որովհետև մեզ համար էլ օգտակար կլիներ, որ փաստահավաք խումբը կարողանար աշխատել և արդյունք տար, ու մենք օգտագործեինք այն մեր ավարտական եզրակացության մեջ։ Մնում է հուսալ, որ փաստահավաք խմբի անդամները, ովքեր որ ներգրավված են այդ գործընթացի մեջ, լինեն ընդդիմության թե իշխանամետ ուժերի ներկայացուցիչներ, իրենց առանձին եզրակացությունները տրամադրեն մեզ, որպեսզի մենք ինքներս կարողանանք վերլուծել և օգտագործել դա։ Տեղյակ ենք, որ հանձնաժողովի նախագահը դիմել է բոլորին, որպեսզի տրամադրեն տեղեկատվություն, և  հուսով ենք, որ կտան։ Սա մի  վերջին հնարավորություն է, որպեսզի կարողանանք բոլոր տեսակետները համադրել, քննարկել և ունենալ այնպիսի եզրակացություն, որ հնարավոր պատասխանները ներառվեն։ Ցավոք, այս պահին չեմ կարող գնահատել, որ մենք մահվան հանգամանքներով կունենանք լիարժեք պատկեր։ Այս գործընթացում պետք է մեղավոր ճանաչել հենց նախաքննական մարմնին,-ասել է Ա. Մինասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը