Լրահոս

09.06.2009 16:18


Վարդան Բոստանջյան. «Օրինագիծը հակասում է առողջ տրամաբանությանը»

Վարդան Բոստանջյան. «Օրինագիծը հակասում է առողջ տրամաբանությանը»

«Հայելի» ակումբում քննարկելով կառավարության կողմից ներկայացված հարկային փաթեթը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանն ասել է.

-Մեծ բյուջեի քաղաքականություն որդեգրելով՝ իշխանությունը խնդիր է դնում հավաքելու ամբողջ տնտեսությունն իր ձեռքում: Ստվերային տնտեսության դեմ պայքարի դրոշի ներքո` իրականացնում է սեփականության վերաբաշխում, որի առաջին զոհերը դարձան փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Սակայն տեսնելով, որ բյուջեն չի հավաքվում, բնական է, հիմա անցնելու է վերջին քայլին և կոմունիստական տերմինալոգիայով ասած՝ չեկիստներ կամ կոմիսարներ են նշանակվելու խոշոր բիզնեսում։

Այս ամենը Անդրանիկ Թևանյանին հիշեցնում են բոլշևիկյան տարիները։

Համակարծիք լինելով Անդրանիկ Թևանյանի մոտեցումներին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ասել է.

-Ընդհանուր առմամբ, ես կիսում եմ Անդրանիկ Թևանյանի մոտեցումները։ Հարկային նոր օրինագծին դեմ լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այն հակասում է առողջ տրամաբանությանը, Սահմանադրությանը և, ընդհանրապես, լիբերալ հոգեբանությանը։

Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ այդ փաթեթն ուղղակիորեն կօտարվի և կշպրտվի մի կողմ, և եթե քվեարկությունը լիներ այսօր, ապա ԲՀԿ-ն, հավանաբար, չէր մասնակցի։

 

Այս խորագրի վերջին նյութերը