«Նվաճումներ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» III գիտաժողովը ՀՀ ԳԱԱ-ում
Ս/թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին։ ՀՀ ԳԱԱ-ում (Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական քիմիական ընկերության «Նվաճումներ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» III գիտաժողովը:
Գիտաժողովը նվիրվում է հայտնի հայ քիմիկոսների` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սարգիս Վարդանյանի ծննդյան 95-ամյակին և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Շալիկո Բադանյանի ծննդյան 80-ամյակին:
Գիտաժողովում կամփոփվեն օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում վերջին տարիներին իրականացվող կարևորագույն արդյունքները:
Գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 200 գիտնականներ` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից:

Գիտաժողովի ընթացքւմ կանցկացվեն 6 պլենար նստաշրջան, ստենդային զեկույցներ: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 4-ին:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն