Լյուդմիլա Սարգսյան. «Իշխանություններն ուզում են խոչընդոտել մարտի 1-ի դեպքերի բացահայտումը»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին կարգադրություն է ստորագրել 2008թ. հոկտեմբերի 23-ի Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին։ «7 օր»- ի հետ զրույցում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծիք է հայտնել, որ իշխանություններն ուզում են խոչընդոտել մարտի 1-ի դեպքերի բացահայտումը, այդ պատճառով էլ դադարեցվել են Փաստահավաք խմբի աշխատանքները։
-Հավանաբար, մեջտեղ են գալիս փաստեր, որոնք լուրջ պարզաբանումների կարիք ունեն։ Իրական դեպքերի փաստերը բացահայտվում են, և, բնականաբար, պետք է խոչընդոտեին՝ թեկուզ հրաժարվելով աշխատել։ Նման լուրջ գործի մեջ կարող են լինել և՛ վիրավորանքներ, և՛ վեճեր, և՛ տարբեր կարգի խոչընդոտներ, որովհետև փաստերի նկատմաբ մոտեցումները տարբեր են. մեր մարդիկ ուզում են բացահայտել, իսկ իշխանությունները՝ ոչ,-ասել է նա։