Գագիկ Ծառուկյան. «Դուք գիտեք, որ ընտրակեղծիքներ են եղել»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, նույնանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Երևանի ավագանու ընտրություններից հետո չէր հանդիպել լրատվամիջոցների հետ, ուստի պատրաստակամ պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին:
-Ընտրության արդյունքները Ձեզ բավարարու՞մ են:
-Իհարկե չեն բավարարում, բայց, համենայն դեպս այնքան էլ գոհացուցիչ չեն մեր ձայները: Ինչքանով որ մեզ ձայն են տվել, այնքանով մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի ձայներին տեր կանգնենք: Դա, իհարկե, բոլորն էլ կտեսնեն:
-Վարչական տարածքների ղեկավարներ ունենալու՞ է ԲՀԿ-ն:
-Ոչ, մենք քաղաքային իշխանություն, կոալիցիա չենք ստեղծելու: Իրենք վերցրել են, հաղթել են, իրենք էլ պետք է պատասխան տան, իրականացնեն իրենց խոստումները և ծրագրերը: Իսկ մենք հետևողական ենք լինելու ժողովրդի փոխարեն:
-Իսկ Նուբարաշենու՞մ:
-Եթե հարկ լինի, կարող ենք դա էլ հանձնել, որովհետև Նուբարաշենում արդեն մի 3 թե 6 տարի է, մեր կուսակցության անդամն է աշխատում, այնպես որ այդպիսի խնդիր չկա:
-Դե իհարկե, Դուք գիտեք, որ ընտրակեղծիքներ եղել են, որ հիմա դատախազությունն այդ առնչությամբ համապատասխան գործ է վարում: Բարգավաճ Հայաստանը գոհ է ժողովրդի վստահությունից, քանի որ այսօր միայն մենք ամբողջ պետական լծակի դեմ էինք պայքարում: Ամենակարևորն այն է, որ ժողովրդի մեջ կա վստահություն, հավատ, մենք էլ պետք է կարողանանք այդ վստահությունը իրականացնել: Ամենաթանկ բանը ժողովրդի վստահությունն է:
-Լծակներ ասելով Դուք հանրապետականի՞ն նկատի ունեիք:
-Բա էլ ու՞մ նկատի ունեմ:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ Դուք դժգոհ եք ընտրությունների արդար, թափանցիկ ընթացքից:
-Լիարժեք դժգոհ չեմ, բայց որ գոհացուցիչ չի եղել, դա է փաստը:
-Անվտանգության խորհրդում Ավետ Ադոնցին ո՞վ է փոխարինելու:
-Դեռ չգիտեմ, դեռ չենք որոշել: Երբ որոշենք, դուք անպայման տեղյալ կլինեք:
-Հարկային փաթեթի օրինագծի փոփոխությունների վերաբերյալ ո՞րն է Ձեր տեսակետը:
-Քանի որ ես խոշոր գործերի բաժնետոմսեր ունեմ, դրա համար չեմ խառնվում, որ ավել-պակաս խոսակցություններ չլինեն: Թե չէ միշտ ասում են, թե Ծառուկյան Գագիկը հարկեր չի տալիս: Դրա համար ես չխառնվեցի: Բայց ես մի անգամ ասացի, որ տարեկան իմ օգուտը կազմում է 35-40 միլիոն դոլար: Այսօր որևիցե մի խոշոր գործարար, որ մեծ-մեծ խոսում են, թող ներկայացնի իր դեկլարացիան: Դրա համար ես չեմ խառնվել, ասել եմ, որ իմ բոլոր կուսակից ընկերները, պատգամավորները ազատ են իրենց որոշման մեջ:
-Ինչու՞ է կառավարությունը նման նախագիծ ներկայացրել, ո՞րն է Ձեր տեսակետը:
-Այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև այդ հարցով ես չեմ զբաղվում, քանի որ էլի քարը գլորելու են Ծառուկյանի վրա:
-Հանրապետության նախագահը մայիսի 28-ին կոչ արեց կուսակցություններին համաներման մասին հայտարարությամբ հանդես գալ: Դուք դիմե՞լ եք նախագահին:

-Պարոն Ծառուկյան, ինչու՞ եք դժգոհություն ներկայացնում, որ Ձեր ուզած ձայները չստացաք, թե՞ ընտրակեղծիքներ իրականացվեցին:

-Մենք արդեն ներկայացրել ենք:
Պատրաստեց Սյուզի Մելքոնյանը