Լրահոս

01.10.2012 13:59


Օսկանյանին զարմացրել են ԱԺ–ին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հիմնավորումները

Օսկանյանին զարմացրել են ԱԺ–ին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հիմնավորումները

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում սկսել է ներկայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործով որպես մեղադրյալ ներգրավելու իր միջնորդագիրը։ Աղվան Հովսեփյանը պնդել է՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Վարդան Օսկանյանը հանցավոր ճանապարհով դրամական միջոցներ է ձեռք բերել, այնուհետև օրինականացրել դրանք՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը, իսկ նախաքննության մարմինը պարտավոր է պաշտպանել «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը։

«7օր»–ի հարցին՝ կարողանո՞ւմ է ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ–ում հիմնավորել իր միջնորդագիրը, Վարդան Օսկանյանը պատասխանել է.

–Ես այսքան անհիմն մեղադրանքներ երբեք չէի պատկերացնում, որ կարող էին լինել։ Իրականության հետ բացարձակապես կապ չունեն։

Մնացած մանրամասները Վարդան Օսկանյանը խոստացել է ներկայացնել խորհրդարանի ամբիոնից՝ իր ելույթի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը