Վահան Շիրխանյան. «Ես չեմ տեսնում այդ 3 ուժերի միավորման գաղափարական հիմքը»
Հունիսի 8-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ինքը կողմ կլինի, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը խորհրդակցությունների շարք սկսեին։
-Դա հնարավոր է, եթե այդ համագործակցությունն ուղղված է միայն մեկ նպատակի՝ իրականացնել իշխանափոխություն։ Այս 3 ուժերը չեն կարող գնալ մեկ ճանապարհով։ Դաշնակցությունը 10 տարի իշխանավոր է և այլանդակ իշխանավոր է։ Նա մասնակցեց կառավարման համակարգի ձևավորմանն ու իրականացմանն այնպես, ինչպես դա իրենց էր ձեռնտու։ Ժառանգությունն այդ ուղիով գնալ չի կարող, դա երևաց նաև Ազգային Ժողովում։ Իսկ եթե այդ բոլորը թելադրված է Ճանապարհային քարտեզով, ապա այստեղ էլ կան հակասություններ։ Որովհետև Դաշնակցությունը կտրուկ դեմ արտահայտվեց դրան, իսկ ՀԱԿ-ը՝ ոչ այնքան կտրուկ, ինչ-որ տեղ նույնիսկ դրական։ Ես չեմ տեսնում այդ 3 ուժերի միավորման գաղափարական հիմք. ո՛չ ազգային, ո՛չ քաղաքական,- Րաֆֆի Հովհաննիսյանի վերոնշյալ առաջարկի կապակցությամբ «7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։
«Համագործակցության ի՞նչ առաջարկներ ունեք դուք, և արդյոք հայաստանյան քաղաքական դաշտում հնարավո՞ր է ուժերի միջև համագործակցություն» հարցին Վահան Շիրխանյանը պատասխանել է.
-Օրինակ, ՀԱԿ-ի ֆորմատին համագործակցում են 18 կուսակցություն։ Դա բոլորովին քիչ չէ համագործակցության համար։ Եթե այդտեղ լինի նաև Ժառանգությունը, ես կարծում եմ, որ դա լիովին բավարար կլինի։ Դաշնակցությունը դեռ շարունակում է մնալ իշխանության մաս, և քանի դեռ նա չի ասել, որ 10 տարի մասնակցել է երկրի քարուքանդ անելուն, նրա հետ ճանապարհ ո՞վ կգնա։