Լրահոս

09.06.2009 12:47


Վահան Շիրխանյան. «Փաստահավաք խումբը ոչ մի բանի հասնել չէր կարող»

Հունիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել 2008թ. հոկտեմբերի 23-ին Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին։

-Փաստահավաք խումբը ոչ մի բանի հասնել չէր կարող, բացի մի քանի աղմկահարույց բացահայտումներից, որոնք նույնպես չեն կարող քրեական գործերի վերածվել, շարունակություն ունենալ, դատական վճիռներ դառնալ։ Այստեղ կա միայն մի արգելք՝ իշխանության արգելքը մարտի 1-ի դեպքերի բացահայտման վրա,- այս կապակցությամբ «7օր»-ին ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը