Լրահոս

08.06.2009 19:48


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանին։
Ռուբեն Վարդանյանը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Դիլիջան քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան շուրջօրյա դպրոց-համալիրի կառուցման ծրագիրը, որը գտնվում է նախագծման փուլում։ Դպրոցում նախահամալսարանական ծրագրով կուսանեն 550 աշակերտներ, ուսուցումը կիրականացվի անգլերեն, արտերկրից ժամանած լավագույն մասնագետների կողմից, շրջանավարտներն անհրաժեշտ պատրաստվածություն կստանան աշխարհի առաջնակարգ բուհերում ուսումը շարունակելու համար։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը միտված ծրագիրը և վստահեցրել, որ այն կլինի կառավարության ուշադրության կենտրոնում։

 

Այս խորագրի վերջին նյութերը