Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ
-Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո «Ժառանգությունը» սկսեց քննադատել Հայ ազգային կոնգրեսին։ Մասնավորպես, Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ մարտի 1-ին, անկախ ամեն ինչից, Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է կանգնած լիներ ժողովրդի կողքին: Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը ևս արտահայտեցին իրենց վերապահումները ՀԱԿ-ի գործողությունների վերաբերյալ։ Ինչո՞վ է դա պայմանվորված։
-Քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո մեր բոլորիս եզրահանգումը միանշանակ այն է եղել, որ այս ընտրություններից դասեր պետք է քաղեն բոլորը։ Եթե չես հասնում քո իսկ հռչակած նպատակներին, ընդ որում՝ արդեն երկարաժամկետ կտրվածքով՝ սկսած նախագահական ընտրություններից, վերջացրած քաղաքապետի ընտրություններով, ապա ակնհայտ է, որ առաջին հերթին ընդդիմությունը պետք է լուրջ հետևություններ անի։
-ՀԱԿ-ը հայտարարում է, որ քաղաքապետի ընտրություններում առաջին տեղը չի զբաղեցրել միայն ընտրակեղծիքների պատճառով։
- Կարծում եմ, թե՛ մեզ մոտ, թե՛ ՀԱԿ-ի ներսում գնահատականը պետք է միանշանակ լիներ. ամեն ինչ չէ, որ այնպես է արվել։ Անցյալից դասեր քաղելու հրամայականի առջև կանգնած են բոլորը՝ սկսած «Ժառանգությունից», վերջացրած ՀԱԿ-ով։ Մենք ընդդիմադիր դաշտում ենք և շահագրգռված ենք, որ ընդդիմադիր ցանկացած միավոր հաջողվի իր մարտավարությունում։ Եվ այս համատեքստում ցավալի է, որ որոշ մարդիկ քննադատություն չեն սիրում։
-Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է կանգնած լիներ ժողովրդի կողքին։ Ինչու՞ այդ հայտարարությունը նա չարեց մեկ տարի առաջ։
-Եթե վերլուծենք մարտի 1-ն ու դրան հաջորդած իրադարձությունները, գուցե այլ համալիր եզրահանգումների գանք։ Միգուցե, դրանցից մեկը լինի Զարուհի Փոստանջյանի ասածը։ Մարտի 1-ից հետո քաղաքապետի ընտրություններն առաջին հնարավորությունն էին՝ ստուգելու հասարակության վերաբերմունքն ընդդիմության գործունեության վերաբերյալ։ Ընտրություններին չմասնակցածների թիվն արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Պետք է զբաղվել ընտրություններին չմասնակցածների թվի, այլ ոչ թե հավաքած տոկոսների վերլուծությամբ։
-Փաստորեն, «Ժառանգությունը» սպասեց, թե ինչ է լինելու քաղաքապետի ընտրություններում, և սկսեց քննադատել ՀԱԿ-ին միայն այն բանից հետո, երբ վերջինս չհասավ իր նպատակին։ Արդյոք նման մոտեցումը ճի՞շտ է։
-«Ժառանգությունը» միշտ իրեն կոռեկտ է պահել, անկախ այն բանից, թե քաղաքական դաշտի որ անկյունից և ինչ դոզայով զրպարտություն և մեղանդրանքներ են հնչելու։ Չեմ կարծում, թե խնդիրը որպես վերջնաժամկետ քաղաքապետի ընտրություններն էին, որից հետո «Ժառանգությունը» սկսեց խոսել։ Ամենևին ոչ։
-Մինչև այդ ինչո՞ւ չէիք խոսում։
-Եթե ուշադրություն դարձնենք քաղաքապետի ընտրությունների նախապատրաստական փուլին և հատկապես «Ժառանգություն»-ՀԱԿ ձախողված բանակցություններին, ապա կտեսնենք, որ մեր առաջարկներում ինքնաքննադատություն կար և սխալները շտկելու ցանկություն։ Եվ ընդհանուր ռազմավարության մեջ սրբագրումներ կատարելու մեր հորդորները նոր չեն։ Դրանք ՀԱԿ-ին ներկայացվել են նաև քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, որոնք ՀԱԿ-ը չընդունեց։
-Որքանո՞վ է հիմնավորված այն դիտարկումը, թե քաղաքապետի ընտրություններից հետո «Ժառանգությունը», հասկանալով, որ ՀԱԿ-ն այնպիսին չէ, ինչպիսին որ մեկ տարի առաջ էր, քննադատելով վերջինիս՝ փորձելու է գրավել ընդդիմության լիդերությունը։
-Պետք է անհամաձայնություն հայտնեմ այդ դիտարկմանը, քանի որ քաղաքական դաշտն ու ընտրազանգվածն այն միավորը չեն, որ ինչ-որ մեկը անտեր թողնի, ինչ-որ մեկն էլ գա, տեր կանգնի։ Այս կտրվածքով կարծում եմ, որ որևէ մեկը որևէ մեկին փնովելու, դաշտից դուրս հանելու փորձերով տեր չի կանգնելու տվյալ դաշտին։
-Այսինքն, ՀԱԿ-ը քաղաքական դաշտում պահպանե՞ց իր դիրքերը։
-Այս ընտրությունները բոլորիս ցույց տվեցին, այդ թվում և ՀԱԿ-ին, որ մտածելու լուրջ տեղեր ունեն։ Լուրջ խնդիրների մասին մտածելու անհրաժեշտություն ունեն։
-Այնուհանդերձ, «Ժառանգությունը» արդյոք չի՞ հավակնում միանձնյա գլխավորել ընդդիմության ճամբարը։
-Քաղաքական դաշտի սպեկտրը ոչ մեկին հնարավորություն չի տալիս միանձնյա գլխավորել ընդդիմության դաշտը։Այն, որ «Ժառանգությունն» ունի կայուն ընտրազանգված և համակիրներ, դրանում կասկած չկա։ Սակայն քաղաքական դաշտը երբևիցե մեկ ընդդիմություն չի ունեցել և չի էլ ունենա։
-ՀԱԿ-ի կողմից քաղաքապետարանի մանդատներից հրաժարվելը ճի՞շտ որոշում էր, թե՞ ոչ։
-Անձնամբ ես շատ կցանկանայի, որ ՀԱԿ-ը լավագույն կազմով ներկայացված լինի քաղաքապետարանում։ Կարծում եմ, որ սկիզբ առած համաժողովրդական շարժումը, հետագայում՝ նաև ՀԱԿ-ը պահպանելու լուրջ խողովակներից մեկը կարող է դա լինել։
Ստեփան Սաֆարյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը