Լրահոս

18.01.2011 18:04


Ադրբեջանը վարձու դիպուկահարներ է պատրաստելու

Ադրբեջանը վարձու դիպուկահարներ է պատրաստելու

Վարձու դիպուկահարների պատրաստման համար Ադրբեջանը ձեռք է բերել ռուսական մարզագույք և զինամթերք: Այս մասին հայտարարել է Կամավոր ռազմահայրենասիրական մարզատեխնիկական կազմակերպության հանրապետական խորհրդի նախագահ (ԿՌՀՄՏԿ), գեներալ-մայոր Նովրուզալի Օրուդկովը։

Ըստ գեներալի՝ ուսումնական համակարգն արդեն տարվել է Ադրբեջան և մոտ ապագայում կտեղադրվի Բաքվի ԿՌՀՄՏԿ-ի գրասենյակային շենքի շտաբում. «Այնուհետև կազմակերպությունում կգործեն դիպուկահարի դասընթացներ։ Գործնական ռազմական զենքից կրակելու համար օգտագործվելու են Կալաշնիկովի ինքնաձիգ և «СВД-7» տիպի դիպուկահար։ Իսկ նշանառությունը կատարվելու է էլեկտրոնային տարբերակով»։

Այս խորագրի վերջին նյութերը