«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 7-ի որոշման համաձայն՝ Երևանի ավագանու առաջին նիստը պետք է գումարվեր ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո՝ առաջին երկուշաբթի օրը: Ըստ այդմ, ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո առաջին երկուշաբթի օրը՝ հունիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է Երևանի ավագանու առաջին նիստը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մինչ նիստի սկսվելը, սահմանված կարգով գրանցվել են ավագանու ՀՀԿ և ԲՀԿ անդամները: Երևանի ավագանու ընտրություններում հաղթած մյուս ուժը՝ ՀԱԿ-ը, չի ներկայացել: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անդրանիկ նիստը վարելու իրավունքը վերապահվել է ավագանու տարիքով ավագ անդամին՝ Աստղիկ Գևորգյանին:
«Պատմական օր է այսօր մեզ համար: Կարծում եմ, որ արտահայտած կլինեմ ավագանու բոլոր անդամների կամքը՝ ասելով, որ ամբողջ ավագանին պատրաստ է նվիրվելու Երևանի առջև ծառացած խնդիրների կարգավորմանը: Ինձ համար մեծ պատիվ է վարել Երևանի առաջին ավագանու առաջին նիստը»,- ասել է Ա. Գևորգյանը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանը դարձել է Երևանի առաջին ընտրված քաղաքապետը:
Օրենքով սահմանված կարգով՝ Երևանի քաղաքապետը նաև ավագանու անդամ է:
Հաստատվել է նաև ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Նիստին ներկա ավագանու անդամները միաձայն ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ են ընտրել Սուրեն Ներսիսյանին /ՀՀԿ/, քարտուղար՝ Նատալիա Լափաուրիին /ԲՀԿ/, և երկու անդամների՝ Մանվել Ավետիսյանին /ՀՀԿ/ և Արման Վարդանյանին /ԲՀԿ/:
Օրենքով և ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 7-ի թիվ 549 որոշման համաձայն՝Երևանի առաջին ընտրված քաղաքապետի երդման արարողությունը պետք է տեղի ունենա ավագանու առաջին նիստից երեք օր հետո: Ավագանին սահմանել է, որ Գագիկ Բեգլարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-ին՝ ավագանու նստավայրում՝ Երևանի քաղաքապետարանում:
Երևանի ավագանու առաջին նստաշրջանը կգումարվի հունիսի 23-ին, ժամը 11:00-ին:
Երևանի ավագանու առաջին նիստին ՀԱԿ–ը չի ներկայացել
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 7-ի որոշման համաձայն՝ Երևանի ավագանու առաջին նիստը պետք է գումարվեր ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո՝ առաջին երկուշաբթի օրը: Ըստ այդմ, ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո առաջին երկուշաբթի օրը՝ հունիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է Երևանի ավագանու առաջին նիստը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մինչ նիստի սկսվելը, սահմանված կարգով գրանցվել են ավագանու ՀՀԿ և ԲՀԿ անդամները: Երևանի ավագանու ընտրություններում հաղթած մյուս ուժը՝ ՀԱԿ-ը, չի ներկայացել:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անդրանիկ նիստը վարելու իրավունքը վերապահվել է ավագանու տարիքով ավագ անդամին՝ Աստղիկ Գևորգյանին:
«Պատմական օր է այսօր մեզ համար: Կարծում եմ, որ արտահայտած կլինեմ ավագանու բոլոր անդամների կամքը՝ ասելով, որ ամբողջ ավագանին պատրաստ է նվիրվելու Երևանի առջև ծառացած խնդիրների կարգավորմանը: Ինձ համար մեծ պատիվ է վարել Երևանի առաջին ավագանու առաջին նիստը»,- ասել է Ա. Գևորգյանը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանը դարձել է Երևանի առաջին ընտրված քաղաքապետը:
Օրենքով սահմանված կարգով՝ Երևանի քաղաքապետը նաև ավագանու անդամ է:
Հաստատվել է նաև ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Նիստին ներկա ավագանու անդամները միաձայն ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ են ընտրել Սուրեն Ներսիսյանին /ՀՀԿ/, քարտուղար՝ Նատալիա Լափաուրիին /ԲՀԿ/, և երկու անդամների՝ Մանվել Ավետիսյանին /ՀՀԿ/ և Արման Վարդանյանին /ԲՀԿ/:
Օրենքով և ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 7-ի թիվ 549 որոշման համաձայն՝ Երևանի առաջին ընտրված քաղաքապետի երդման արարողությունը պետք է տեղի ունենա ավագանու առաջին նիստից երեք օր հետո: Ավագանին սահմանել է, որ Գագիկ Բեգլարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-ին՝ ավագանու նստավայրում՝ Երևանի քաղաքապետարանում: