Լրահոս

08.06.2009 15:53


Կմշակվեն առաջարկներ Հայաստանում պետական ներքին ֆինանսական հսկողության վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության, Եվրոպական հանձնաժողովի բյուջետային դեպարտամենտի և ՍԻԳՄԱ/SIGMA ծրագրի համատեղ նախաձեռնությամբ հունիսի 9-ին' «Armenia-Marriot» հյուրանոցում կազմակերպվելու է սեմինար-խորհրդակցություն «Պետական ներքին ֆինանսական հսկողությունը ԵՄ-ում և Հայաստանում» թեմայով:

Սեմինար-խորհրդակցության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաների և հրավիրված փորձագետների կողմից կներկայացվի Եվրամիության առանձին երկրների փորձը պետական ներքին ֆինանսական հսկողության բնագավառում, ինչպես նաև կմշակվեն առաջարկներ Հայաստանում պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի հետագա բարեփոխումների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը