Լրահոս

08.06.2009 15:43


Առաջադրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածություններ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում տեղի են ունենալու եվրոպական ինտեգրման և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ:

Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Կարապետյանի թեկնածությունը։ Այլ թեկնածություններ չեն առաջադրվել։

Այս խորագրի վերջին նյութերը