Լրահոս

08.06.2009 15:46


Հովհաննես Իգիթյան. «Համաներումը, իմ կարծիքով, հենց իշխանությունների գլխացավանքն է»

Հովհաննես Իգիթյան. «Համաներումը, իմ կարծիքով, հենց իշխանությունների գլխացավանքն է»

«Հայելի» ակումբում գնահատելով մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունները՝ ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանն ասել է, որ ընտրություններ, որպես այդպիսին, չեն եղել.

-Եղել է մի մեխանիզմ, որտեղ գործում էին վարչական միջոցները և գումարը։ Այս ընտրություններով Հայաստանը հերթական անգամ խայտառակվեց։ Ինչ վերաբերում է համաներմանը, ապա այն, իմ կարծիքով, հենց իշխանությունների գլխացավանքն է, և իշխանությունն ինքը պետք է որոշի, թե այս իրավիճակից ինչպես դուրս գա։ Հունիսի 23-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ վեհաժողովի նիստ, որտեղ ընդգրկված է Հայաստանի հարցը։ Իմ կարծիքով, իշխանությունն ավելի շատ օգտագործում է համաներման շուրջ բարձրացված աղմուկը և փորձում է մթնոլորտ ստեղծել, որպեսզի Ստրասբուրգում խուսափի պատժամիջոցներից։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը