Արմեն Աշոտյան. «Ես դիմել եմ առողջապահության նախարարությանը, որպեսզի դպրոցներում բուժկետերն ապահովված լինեն համապատասխան պարագաներով»
Արմավիրի մարզ Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ, «Օլիմպիականները դպրոցականների աչքերով» թեմայով շարադրությունների մրցույթի 3-րդ կարգի մրցանակակիր Դավիթ Հակոբյանը ԿԳՆ-ում տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողության ժամանակ իր դպրոցի անունց խնդրանքով է հանդես եկել։
- Մեր դպրոցի կողքին գործում է մարզադահլիճ, բայց այն լավ վիճակում չէ։ Խնդրում ենք օժանդակել՝ ունենալու կանաչապատ մարզադաշտ,-ասել է Դավիթ Հակոբյանը։
Արմեն Աշոտյանն էլ ի պատասխան խոստացել է այցելել այդ դպրոց և տեղում ծանոթանալով խնդրին՝ լուծում գտնել։
- Ես չեմ խոստանում, որ ձեր բարձրացրած հարցը տեղում կլուծեմ, բայց խոստանում եմ՝ սեպտեմբերին առաջինը կայցելեմ ձեր դպրոց, և տեղական իշխանությունների հետ կփորձենք տեղում լուծում գտնել,-ասել է նա։ Նախարարը նաև նշել է, որ սկսելու են մի ծրագիր՝ կապված հանրակրթական դպրոցներում բուժկետերի հետ։
-Որպես կանոն, այդ բուժկետերը լավ վիճակում չեն, և կարևոր ենթակառույցներ լինելով՝ պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն։ Նման առաջարկով ես դիմել եմ առողջապահության նախարարությանը, որպեսզի դպրոցներում բուժկետերն ապահովված լինեն համապատասխան պարագաներով,-ասել է նա։