Հայտնի են «Օլիմպիականները դպրոցակնների աչքերով» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների անունները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Դպրոցականների համապետական մարզային ֆեդերացիայի աջակցությամբ կազմակերպել էր «Օլիմպիականները դպրոցականների աչքերով» թեմայով շարադրությունների մրցույթ։ Լավագույն 5 աշխատանքների հեղինակներն արժանացել են նախարարության հավաստագրի և մրցանակների։ Ըստ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ մրցույթի ներկայացվել է շուրջ 50 շարադրություն։ Հաղթել են Երևանի Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցի 9-րդ դասարանցի Ռոբերտ Մարտիրոսյանը, Վանաձորի թիվ 19 դպրոցի 9-րդ դասարանցի Թաթուլ Ղազարյանը, Իջևանի թիվ 5 դպրոցի 10-րդ դասարանցի Լինա Գյոզալյանը, Գյումրու թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանցի Հերմինե Նահապետյանը և Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցի Դավիթ Հակոբյանը։
Ողջունելով հյուրերին՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտայնն ասել է, որ մրցույթը միտված է դպրոցակնների շրջանում հայ հերոսների կերպարների գաղափարաբանության տարածմանը։
-Սպորտը մեր պետության այցեքարտերից մեկն է։ Սպորտի մեր ներկայացուցիչները շատ լավ կերպարներ են մեր պետության համար, և նրանք լավ օրինակ կարող են լինել մեր դպրցականների համար,-ասել է նա։