Լրահոս

08.06.2009 13:10


ՀՅԴ-ն «դեմ» է քվեարկելու հարկային փաթեթին

Խորհրդարանի հերթական քառօրյայում շարունակվում է նախորդ քառօրյայից անավարտ մնացած «Հարկային փաթեթի» քննարկումը:

-Ես սա դիտարկում եմ որպես իր տակ քաղաքական շատ լուրջ ենթատեքստ պարունակող օրինագիծ: Երբ նման օրինագծեր են բերվում, որպես կանոն բերողը պետք է ասի, որ գիտեք, ես մինչև հիմա սխալվում էի, պարզվեց, որ այն բոլոր մեխանիզմները, որ ես ամրագրել էի կառավարության ծրագրի մեջ, որը բերել եմ հաստատելու, դուք հաստատել եք, դրանք չեն աշխատում: Նշանակում է, ես իմ հարկային քաղաքականության մեջ ձախողել եմ,- ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու շարունակել,-սա պետք է մենք առաջին հերթին լսենք, որպեսզի մտածենք. այսպիսի հզոր և վտանգավոր ինստրումենտ  նորից տալ կառավարության ձեռքը, կամ չտալ:

Վահան Հովհաննիսյանն ասել է, թե «մենք ուզում ենք մարդկանց ստվերից հանել, բայց այս մեխանիզմով ով ստերում էր, էլ ավելի կամրապնդվի».

-Չհամոզեք ինձ միայն, որ այդ գործարաններում գտնվող ոստիկանական ֆունկցիայով  հարկայինի ներկայացուցիչները բացարձակապես անկաշառ հրեշտակներ են լինելու: Ով ստվերում էր, նա ստվերում էլ կմնա: Բայց նա, ով փորձում է ազնիվ աշխատել, այս մեխանիզմի տակ դառնում է հարվածի թիրախ:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է, որ հարկային փաթեթի օրենքին իրենք դեմ են քվեարկելու:

Այս խորագրի վերջին նյութերը