ՀՌԱԿ–ի դեմ պետական մակարդակով քայլե՞ր են ձեռնարկվել
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ասել է, որ հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից իրենք որևէ սպասելիք չունեն.
-Մենք մեր հայտարարություններում վաղուց ասել ենք, որ Ադրբեջանը 1988-1994թթ. իրականացրել է ցեղասպանություն, և այդ հարցի միակ լուծումը պետք է լինի միջազգային դատարանում։ Ազատագրված տարածքներն էլ պետք է լինեն որպես փոխհատուցում։ Մնացածը մեզ չի հետաքրքրում։ Այդ հանդիպումները հետապնդում են ԵԱՀԿ ՄԽ երկրների շահերը, որովհետև իրենք մրցում են իրար մեջ, իսկ մեզ դա ոչինչ չի տալիս։
ՀՌԱԿ ատենապետը «7օր»-ին տեղեկացրել է նաև, որ հունիսի 12-ին տեղի կունենա ասուլիս, որտեղ կներկայացվեն արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ՀՌԱԿ գնահատականները՝ կապված ՀՀ կառավարության գործունեության և տնտեսական քաղաքականության հետ։ Կներկայացվի նաև, թե Հորդանանում կայացած ՀՌԱԿ համագումարից հետո կուսակցության դեմ պետական մակարդակով ի՞նչ քայլեր են իրականացվել։