Լրահոս

18.01.2011 17:47


Կքննվի մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին քննությունը

2011 թ. հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին քննությունը:

Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության և Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:Հիշեցնենք, որ տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ' «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»: Պատահարը տեղի է ունեցել դպրոցում' քննության ժամանակ, և տասնամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել:
2010 թ. hունիսի 5-ին չորրորդ դասարանի աշակերտ Դերենիկ Գասպարյանի ծնողները որդուն տարել են դպրոց' մաթեմատիկայի քննության մասնակցելու համար և երեխային հանձնել դասղեկ Սուսաննա Կակոյանի և մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Կարապետյանի հսկողությանը, սակայն դպրոցում երեխաների համար պատասխանատու վերը նշված ուսուցչուհիները, զբաղված լինելով ոչ պայմանագրային աշխատանքով, երեխաներին թողել են առանց հսկողության, որի հետևանքով Դերենիկ Գասպարյանը մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը