Լրահոս

08.06.2009 12:11


Նաիրա Զոհրաբյան. «Մեր ընտրական մշակույթը հերթական անգամ չկարողացավ բեկում կատարել դեպի առաջընթաց»

-«Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու աշխատանքներին: Մեր ավագանու ընտրված անդամներն այսօր արդեն մասնակցել են ավագանու խորհրդի նիստին,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

-Ինչ վերաբերում է այս ընթացքում մամուլում շրջանառված բազմաթիվ անհեթեթություններին՝ համայնքներ վերցնելու «բազառների» վերաբերյալ, նման կարգի որևէ բանակցություններ երբևէ չեն եղել: Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է. այն քաղաքական ուժը, որը ստացել է օրենքով սահմանված բացարձակ մեծամասնությունը, ինքն էլ վարչական շրջաններում թող նշանակի իր մարդկանց և ինքն էլ կրի բացարձակ պատասխանատվություն այդ նշանակումների համար:

Գնահատական տալով տեղի ունեցած ընտրություններին՝ ԱԺ պատգամավորն ասել է.

-Այդ գնահատականը բոլորի համար էլ պարզ էր: Պետք է արձանագրել, որ մեր ընտրական մշակույթը հերթական անգամ չկարողացավ բեկում կատարել դեպի առաջընթաց: Ցավոք, այս ամենում իրենց մեղքի բաժինն ունեին նաև ընտրողները, ովքեր վերջին տարիների երկար ավանդույթով դարձել են ընտրական այս արատավոր համակարգի կայուն բաղկացուցիչ մասը:

Այս խորագրի վերջին նյութերը