ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին և դեսպանի մշակութային խորհրդական Ժան Միշել Կասբարյանին: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ ռեկտորին՝ ՀՀ ԿԳ նախարարը նրան արդյունավետ աշխատանք է մաղթել և հույս է հայտնել, որ բացի ավանդական համագործակցությունից բուհում նաև կրթական ծրագրերի ընդլայնում և զարգացում կարձանագրվի:
Ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ պատրաստակամ է նկատի առնել և աշխատանքը կազմակերպել ներկայացված գերակայությունների շրջանակում՝ նպաստելով Հայաստանում եվրոպական կրթության զարգացմանը:
Դեսպանը ներկայացրել է նոր ռեկտորին