Հունիսի 6-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու կազմը, այդ թվում՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամների ցուցակը։ Ինչպես հայտարարել էին ՀԱԿ ներկայացուցիչները, իրենք հրաժարվելու են մանդատներց։ Սահմանված կանոնակարգի համաձայն` Հայ ազգային կոնգրեսը պետք է մանդատները վայր դնելու դիմում ներկայացնի ԿԸՀ։ Մինչ այսօր ԿԸՀ-ն նման դիմում չի ստացել։
Այս կապակցությամբ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «7օր»-ին ասել է.
-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բացառությամբ մի երկու հոգու, հանցագործների հավաքածու է, ովքեր կեղծել են այս ընտրությունները, և որոնց հետ մենք ընդհանրապես չենք ուզում գործ ունենալ։ Մենք ընդհանրապես հրաժարվել ենք մանդատներից և չենք վերցնելու դրանք։ Այդ մարմինների հետ մենք գործ ունենալ չենք ուզում։
ՀԱԿ–ը ԿԸՀ–ի հետ առնչվել չի ցանկանում