Պարսից ծոցի երկրները ստորագրել են արժութային միություն ստեղծելու մասին համաձայնագիր
Հունիսի 7-ին Պարսից ծոցի 4 երկրներ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի այդ տարածաշրջանի պետությունների համար ստեղծում են արժութային միություն։ Ստորոգրված փաստաթղթի մասին տեղեկություններ է հաղորդում «Ֆրանս- պրեսս» գործակալությունը։
Նոր համաձայնության տակ ստորագրել են Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները։ Այսպիսով, ստեղծվող միության կազմի մեջ մտնում են Պարսից ծոցում Արաբական պետությունների համագործակցության (Gulf Cooperation Council, GCC) անդամ 6 երկրներից 4-ը։ Ավելի վաղ համաձայնագրի ստորագրումից հրաժարվել էին Օմանը և Միացյալ Արաբական Էմիրությունները։ Ծրագրի համաձայն՝ միասնական ֆինանսական համակարգի կարգավորող կենտրոնը պետք է գտնվի Էր-Ռիյադում՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում։ Նշենք, որ հենց այդ պայմանին հակառակվել էր Միացյալ Արաբական Էմիրությունները, որն առաջարկում էր կարգավորող կենտրոնը հաստատել Աբու-Դաբիում։ Սպասվում է, որ Պարսից ծոցում ընդհանուր արժույթը կընդունվի 2013թ.։