Լրահոս

08.06.2009 10:14


«Ժառանգություն» կուսակցությունը և Դաշնակցությունը չեն ստորագրել ԿԸՀ վերջնական արձանագրությունը

«Ժառանգություն» կուսակցությունը և Դաշնակցությունը չեն ստորագրել ԿԸՀ վերջնական արձանագրությունը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 6-ին ամփոփել է մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները և արձանագրությամբ վավերացրել է դրանք։ Վերջնական արդյունքները հետևյալն են՝ քվեարկության մասնակիցների թիվը 404 634 է, ՏԸՀ-ներին հատկացված քվեաթերթիկների թիվը 790 000 է, մարված քվեաթերթիկների թիվը՝ 373 944, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 10 439։  Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հավաքել է 89 131 ձայն, Ժողովրդական կուսակցությունը՝ 8 479, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը 69 140, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 18 094, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 1936, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 186 630, Օրինաց երկիր կուսակցությունը՝ 20 106 ձայն։

Վավեր քվեաթերթիկների թիվը՝  393 516, անճշտությունների չափը՝ 8925։

Վերջնական արձանագրությունը չեն ստորագրել «Ժառանգություն» կուսակցությունը և Դաշնակցությունը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը