ԼՂ–ի բանակում տեղի ունեցած միջադեպի գլխավոր կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունից տեղեկացնում են, որ անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տեղի ունեցած արտակարգ միջադեպի գործով գլխավոր կասկածյալը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ի գիշերը հրազենային կրակահերթերից 4 ժամկետային զինծառայող զոհվել էր, 4-ը ստացել հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ:
Ձերբակալվածը նույն զորամասի զինծառայող է: Նախաքննության շահերից ելնելով՝ նրա ինքնությունը և քրեական գործի այլ մանրամասներ չեն հրապարակվում:

7or.am