Հունիսի 6-ին տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահության նիստ, որտեղ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի խոսքերով, քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի արդյունքները, համաձայնեցվել են այն 17 թեկնածուները, որոնք ներկայացնելու են կուսակցությունը ավագանու խորհրդում։ Ընտրությունը կատարվել է հետևյալ սկզբունքով՝ յուրաքանչյուր ավագանու թեկնածու ունեցել է իր տեղամասերը, և յուրաքանչյուրի ցուցաբերած արդյունքների հիման վրա էլ ընտրվել են թեկնածուները։ Ստացվել է այնպես, որ ցուցակի 100-րդ համարը կհայտնվի ավագանու կազմում։
Քաղաքապետարանում գործելու է 4 մշտական հանձնաժողով, սակայն դրանցից որում ներկայացված կլինի ԲՀԿ-ն,կորոշվի, երբ թեկնածուներն իրենց մանդատները ստանան։ Խմբակցության նիստ կանցկացվի, կորոշվի դիրքորոշումը։
Խաչիկ Գալստյանը նշել է, որ Հարություն Քուշկյանը կշարունակի զբաղեցնել առողջապահության նախարարի պաշտոնը և ավագանիում ներկայացված չի լինի։
Ավագանում ԲՀԿ անդամների վերջնական ցուցակը կներկայացվի վաղը։ Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, մանրամասները կներկայացվեն երկուշաբթի օրը։
Տեղի է ունեցել ԲՀԿ նախագահության նիստ