Լրահոս

06.06.2009 17:50


Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ. «Որքան ես գիտեմ, համաներումը տարածվում է նաև նախաքննության, դատաքննության փուլում գտնվող մարդկանց վրա»

Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ. «Որքան ես գիտեմ, համաներումը տարածվում է նաև նախաքննության, դատաքննության փուլում գտնվող մարդկանց վրա»

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության  կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «7օր»-ին ասել է, որ չի ցանկանում իրավաբանների փոխարեն պատասխանել, բայց, որքանով իրեն հայտնի է, համաներումը տարածվում է և՛ նախաքննության, և՛ դատաքննության փուլում գտնվող, և՛ այն մարդկանց վրա, որոնց նկատմամբ արդեն իսկ դատավճիռ է կայացվել.

-Եթե մարդն ընդունում է իր մեղքը, դատարանն արագացված կարգով որոշում է կայացնում, որ մարդն ունի մեղք, բայց ազատվում է պատժից համաներման արդյունքում։ Եթե նա այնպիսի կեցվածք է ընդունում, որ չի ընդունում իր մեղքը, հետևաբար և համաներումն իրեն պետք չէ, դատարանը շարունակում է իր քննությունը, և եթե ապացուցվում է նրա մեղքը, ապա, այսպես թե այնպես, համաներման կիրառմամբ ազատվում է։ Այսինքն՝ համարվում է դատված, բայց համաներմամբ ազատված։ Իսկ եթե դատարանը քննում և ապացուցում է, որ մարդը մեղք չունի, ապա դատական կարգով արդարացվում է։

 

Այս խորագրի վերջին նյութերը