Վրացական իշխանությունները զրկել են ջավախքահայությանը ընտրական գործընթացներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից
2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում, այդ թվում նաև հայաբնակ Ջավախքում, կայանալու են խորհրդարանական ընտրություններ։
Ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում։ Մասնավորապես`
- Առ այսօր ուժի մեջ է տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ ստեղծելու վրացական օրենսդրական արգելքը։ Այդ պատճառով հայ բնակչության շահերը ներկայացնող ջավախքյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից։
- Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008 թ-ից առ այսօր տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։
- Քաղաքական հալածանքների զոհ են դարձել Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները։ Կառույցի առաջնորդ` Վահագն Չախալյանը, շինծու մեղադրանքների հիման վրա դատապարտվել է տասը տարի ազատազրկման, կազմակերպության մի շարք այլ ակտիվիստներ` տարբեր ժամկետների ազատազրկման։
Վրացական իշխանությունների վերոնշյալ գործողությունների արդյունքում Ջավախքի բնակչությունն այսօր ըստ էության որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին, զրկված է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով իր քաղաքական կամքն արտահայտելու և ապագան կերտելու իրավունքից։
Այնուամենայնիվ, անգամ իմիտացիոն բնույթ կրող ընտրական այս գործընթացի պայմաններում ջավախքահայությունը պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները իր առջև ծառացած քաղաքական, քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթական և մշակութային խնդիրների լուծումը պահանջելու համար։ Ջավախքահայությունը պետք է պահանջի Ջավախքում առաջադրվող պատգամավորության բոլոր` և՛ իշխող, և՛ ընդդիմության թեկնածուներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից իրենց ծրագրերում ընդգրկել և, ընտրվելու դեպքում, ստանձնել հետևյալ հիմնական խնդիրների լուծումը.
Ջավախքում լարված քաղաքական իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ`
- Ջավախքահայության հասարակական–քաղաքական կյանքի նկատմամբ վրաց ուժային կառույցների վերահսկողության վերացում,
- Ջավախքահայ ազգային–քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքների դադարեցում,
- Վահագն Չախալյանի և ջավախքահայ այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում.
Վրաստանի հայաբնակ շրջաններում ինքնակառավարման համակարգի կայացում, այդ թվում` ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման միջոցով,
Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում,
Խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձ,
Կրթական ոլորտի խնդիրներ.
- Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի պահպանում,
- Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի ավելացում.
Վրացական իշխանությունները զրկել են ջավախքահայությանը ընտրական գործընթացներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից
2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում, այդ թվում նաև հայաբնակ Ջավախքում, կայանալու են խորհրդարանական ընտրություններ։
Ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում։ Մասնավորապես`
- Առ այսօր ուժի մեջ է տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ ստեղծելու վրացական օրենսդրական արգելքը։ Այդ պատճառով հայ բնակչության շահերը ներկայացնող ջավախքյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից։
- Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008 թ-ից առ այսօր տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։
- Քաղաքական հալածանքների զոհ են դարձել Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները։ Կառույցի առաջնորդ` Վահագն Չախալյանը, շինծու մեղադրանքների հիման վրա դատապարտվել է տասը տարի ազատազրկման, կազմակերպության մի շարք այլ ակտիվիստներ` տարբեր ժամկետների ազատազրկման։
Վրացական իշխանությունների վերոնշյալ գործողությունների արդյունքում Ջավախքի բնակչությունն այսօր ըստ էության որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին, զրկված է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով իր քաղաքական կամքն արտահայտելու և ապագան կերտելու իրավունքից։
Այնուամենայնիվ, անգամ իմիտացիոն բնույթ կրող ընտրական այս գործընթացի պայմաններում ջավախքահայությունը պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները իր առջև ծառացած քաղաքական, քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթական և մշակութային խնդիրների լուծումը պահանջելու համար։ Ջավախքահայությունը պետք է պահանջի Ջավախքում առաջադրվող պատգամավորության բոլոր` և՛ իշխող, և՛ ընդդիմության թեկնածուներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից իրենց ծրագրերում ընդգրկել և, ընտրվելու դեպքում, ստանձնել հետևյալ հիմնական խնդիրների լուծումը.
- Ջավախքահայության հասարակական–քաղաքական կյանքի նկատմամբ վրաց ուժային կառույցների վերահսկողության վերացում,
- Ջավախքահայ ազգային–քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքների դադարեցում,
- Վահագն Չախալյանի և ջավախքահայ այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում.
- Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի պահպանում,
- Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի ավելացում.
- Ախալքալաքում հայ–վրացական համալսարանի բացում։
«Երկիր» միություն