Լրահոս

06.06.2009 16:12


Հանրային խորհրդի հանձնաժողովը քննարկեց համաներում հայտարարելու հարցը

«Համաներումն անհրաժեշտ է և սոցիալական, տնտեսական, քաղաքական, հոգեբանական առումներով հասունացել է»,- այս եզրակացությանն է հանգել Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը։

Հունիսի 2-ին իրառաջին լիագումար նիստում Հանրային խորհուրդը որոշել էր, որ իր հատկապես 3 հանձնաժողովները՝ քաղաքացիական հասարակության  կայացման հարցերի, պետաիրավական հարցերի և ներքին գործերի ու ազգային անվտանգության հարցերի, քննարկեն համաներման անհրաժեշտությունը և իրենց եզրակացությունները ներկայացնեն։

Քաղաքացիական հասարակության  կայացման հարցերի հանձնաժողովի նիստի 60 մասնակիցների 83,9% կողմ է արտահայտվել Հայաստանում  համաներում հայտարարելու հարցին, 16,1%-ը՝ դեմ։ 

-Ասում են՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո,- «7օր»-ին ասել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս և նիստում հնչած մյուս բոլոր կարծիքները կամբողջացվեն և կներկայացվեն Հանրային խորհրդի՝ հունիսի 9-ին կայանալիք նիստում։

Այս խորագրի վերջին նյութերը