Լրահոս

22.11.2010 14:14


Կարեն Ավագյան. «Որևէ խնդիր այդ չմկենումը չի կարող առաջացնել»

Կարեն Ավագյան. «Որևէ խնդիր այդ չմկենումը չի կարող առաջացնել»

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքը բավական բացասական է ընդունվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակից պատվիրակությունների կողմից։

ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե այս լուրն իրականությանն արդյոք համապատասխանո՞ւմ է՝ ասել է.

-ՀՀ նախագահը հստակ ներկայացրել է, թե ինչու չի մեկնում, և բոլորը տեղյակ են դրա մասին։ Իմ կարծիքն ասեմ, որ որևէ խնդիր այդ չմկենումը չի կարող առաջացնել, որովհետև ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը գագաթնաժողովներով չի իրականացվում, և ծրագրային այն բոլոր գործընթացները, որ մինչև այսօր իրականացվել են, կիրականացվեն և իրականացվելու են։ Ինչ-որ ջրերում որդեր, ձկներ ման չգան, որովհետև իրենց մոտ ուղղակի չի ստացվի։ Նույն Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը շարունակվում է, և որևէ խնդիր, համենայնդեպս, այսօր չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը