Լրահոս

06.06.2009 14:05


ՀՅԴ–ն դեմ է քվեարկելու հարկային փաթեթին

ՀՅԴ–ն դեմ է քվեարկելու հարկային փաթեթին

Առաջիկա քառօրյայում խորհրդարանում շարունակվելու է նախորդ քառօրյայից անավարտ մնացած «Հարկային փաթեթ»-ի մասին օրենքի քննարկումը։ «Ինչպե՞ս է ՀՅԴ-ն քվերակելու այդ օրենքի փոփոխություններին» հարցին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պատասխանել է.

-Հարկային փաթեթին մենք միանշանակ դեմ ենք, և մեր տեսակետն արտահայտել ենք առաջին ընթերցման ժամանակ։ Հաշվի առնելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացված տարբերակը և քննարկման տարբերակը՝ որևէ էական փոփոխություն չկա։ Հետևաբար, առայժմ պահպանվում է մեր տեսակետը։ Եթե մինչև երկուշաբթի կամ մինչև քննարկումը փոփոխության կենթարկեն, այդ ժամանակ քննության առարկա կդառնա։ Այս պահին դեմ ենք։

 

Այս խորագրի վերջին նյութերը