2011-ի մեկնարկն իսկ նշանավորվեց քաղաքական շրջադարձային իրադարձություններով, որոնք համաշխարհային հանրային կարծիքի ուշադրությունը սեւեռեցին Աֆրիկյան ու Միջինարեւելյան տարածաշրջանների ուղղությամբ.
1- Աֆրիկյան Սուդան երկրի իշխանավորները երկարատեւ արյունալի հաշվեհարդարների արդյունքում՝ ի վերջո տեղի տվեցին միջազգային հանրության պահանջներին եւ երկրի խոշոր տոկոսով քրիստոնյաներով բնակեցված հարավի ժողովրդի կամքը դրսեւորելու հանրաքվեի ժողովրդական գործընթաց որդեգրեցին:
Նախնական տվյալներով՝ հանրաքվեն վճռել է «Հարավային Սուդան» ինքնավար ու նորանկախ երկրի ձեւավորման-կայացման իրողությունը:
Անկախ այն հանգամանքից, որ գերարժեւորելի է Հարավային Սուդանի ժողովրդական ինքնորոշման փաստը, բայցեւսանպես՝ չպետք է աննկատ թողնել ԱՄՆ եւ Եւրոմիության երկակի ստանդարտների ազդեցությունը՝ ինքնորոշման տվյալ դեպքում:
2- Կրկին աֆրիկյան Թունիսում ժողովրդական ինքնաբուխ ընդվզումը ստիպեց քառորդդարյա բռնակալ իշխանավոր Բեն Ալիի հապճեպ փախուստին դեպի Ս. Արաբիա: Սոցիալական անարդարության հիմքի վրայ բռնկված ժողովրդական ապստամբական տեղ-տեղ արյունալի քայլերը արդեն հանգեցրել են այսպես ասած՝ «կոալիցիոն» նոր կառավարության ձեւավորման: Հատկանշականը, սակայն, Թունիսի «խռովությունների» արագ արձագանգման ու հնարավոր տարածման գործընթացներն են, որոնք կարելի է կրկնօրինակվեն աֆրիկյան Եգիպտոս ու Ալժերիա եւ.... երկրներում: Ընդորում, բացառված չէ, որ աֆրիկյան տվյալ երկրներում եւս առաջանան իշխանախմբային դեմոգրաֆիկ ու հասարակարգային փոփոխություններ՝ անկանխատեսելի հետեւանքներով:
3 - Միջինարեւելյան տարածաշրջանի առանց այն էլ դյուրաբեկ ու խռովահույզ գործընթացների կիզակետ է հանդիսացել կրկին Լիբանանը, երբ անցնող շաբաթվա ընթացքում միանգամայն լուծարվեց □կոալիցիոն□ կառավարությունը՝ վերջնիս «Հեզբոլլահ» 10 անդամների համատեղ հրաժարականի արդյունքում: Վարչապետը, սակայն, կիսատ թողեց վաշինգտոնյան այցը եւ հապճեպ՝ Փարիզի ճանապարհով Լիբանան վերադարձավ:
Արտաքին (Արեւմտյան) ազդեցությունները յուրովի օգտագործելու ավանդույթի համաձայն՝ վարչապետ Սաադ Հարիրին վերադարձից անմիջապես հետո՝ շտապեց Անկարա, իսկ վերջնիս քաղաքական այրերը Էրդողանի ու Դավութողլուի ղեկավարությամբ «կազմակերպեցին» եռակողմ ժողով՝ Սիրիային ու Կատարին եւս ներգրավելով լիբանանյան թնջուկի «կարգավորման» գործընթացում:
Սրան զուգահեռ՝ արեւմտյան ու մասնավորապես իսրայելական քարոզչամեքենաները «Հեզբոլլահ» կուսակցության նախարարների ինքնահրաժարման հետեւանքով Հարիրիի կառավարությունն տապալելուց հետո, վերսկսել են հակա«Հեզբոլլահ» եւ, ինչպես միշտ, հակաիրան մեքենայությունները՝ վերջիններիս վերագրելով վարչապետի հոր՝ Ռաֆիղ Հարիրիի սպանությունը: Իսկ հետաքրքիր զուգադիպությամբ՝ Հարիրիի սպանության միջազգային դատարանը, ըստ ոչ-պաշտոնական լրատվությունների, արդեն հանգել էր նույնանման վճռի, որին էլ որպես կանխարգելիչ քայլ՝ 10 նախարարների հրաժարականը դարձավ անխուսափելի, ինչպես որ նախօրեին հայտարարեց □Հեզբոլլահ□-ի առաջնորդ Հասան Նասրոլլահը:
Հատկանշական մի այլ երեւույթ եւս. այս ամենի նախօրյակին էր, որ կատարվել էր ԱՄՆ-ի ԱԳ նախարար Քլինթոնի տարածաշրջանային այցը, որը երեւի ամբողջական տեսք կընդունի նրա մոտալուտ Թուրքիա այցելությամբ:
Իսկ այսօրվանից իսկ սկսվում է ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջինարեւելյան շրջագայությունը՝ երեւի հակակշռելու համար Արեւմուտքի քայլերը: Այնպես որ՝ թէ՛ ԱՄՆ-ռուսաստանյան, եւ թէ՛ տարածաշրջանային դերակատար ու միջամուխ երկրները աշխարհագրա-քաղաքական նոր դիրքավորումների են պատրաստվում՝ ակամայից շրջանի փոքր երկրներին մղելով առավել զգոնության ու զգուշավոր կեցվածքների որդեգրման:
2011-ի քաղաքական դեպքերի շրջադարձային մեկնարկը...

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Դերենիկ Մելիքյան