Լրահոս

06.06.2009 13:26


Հմայակ Հովհաննիսյան. «Այսօրվա խորհրդարանը պետք է ժամ առաջ ցրվի»

Հմայակ Հովհաննիսյան. «Այսօրվա խորհրդարանը պետք է ժամ առաջ  ցրվի»

-Այսօր Հայաստանում մենք գործ ունենք ռեալ ռեսուրսներ ունեցող ընդամենը երեք քաղաքական ուժի հետ։ Խոսքս  ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մասին է,-  հունիսի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։

-Եթե այդպիսի մոտեցումն արտահայտվեր ոչ թե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի, այլ որևէ կողմնակի մարդու կողմից, ապա գուցե հասկանալի լիներ։ Հայ ազգային կոնգրեսը չի ընդունել ընտրության արդյունքները, իսկ Սուրեն Սուրենյանցը բաժանում է այդ տեսակետը։ Եթե համարում ես, որ ընտրությունները կեղծվել են և կեղծվել են ամբողջությամբ, դա նշանակում է, որ գոնե չպետք է այդ ընտրությունների արդյունքների վրա հիմնես քաղաքական ուժերի դասավորության վերաբերյալ քո տեսակետը,- Սուրեն Սուրենյանցի վերոնշյալ հայտարարության կապակցությամբ ասել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

«Դուք այսօր ուժերի ի՞նչ դասավորվածություն եք տեսնում»  հարցին Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է.

-Կարծում եմ, որ առաջիկայում քաղաքական դաշտում շատ լուրջ վերադասավորումներ են լինելու։ Այն, որ այսօրվա խորհրդարանը պետք է ժամ առաջ  ցրվի, և ժամ առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, դա ինձ համար միանշանակ է։ Այսօր խորհրդարանը չի արտահայտում, չի ներկայացնում հասարակության մեջ եղած տրամադրությունները և քաղաքական նախասիրությունները։ Ես դա իրավունք ունեմ ասելու, որովհետև չեմ պատկանում այն ուժին, որը խնդիր է դրել ապացուցելու, որ ընտրությունները կեղծված են։

Այս խորագրի վերջին նյութերը