Հիլարի Քլինթոն. «Մենք հավատում ենք, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մեծ առաջընթաց է արձանագրվել»
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Սանկտ-Պետերբուրգում, և մենք հավատում ենք, որ կարճ ժամանակահատվածում հաջողվել է մեծ առաջընթաղց արձանագրել երկար ձգվող հիմնախնդրի կարգավորման հարցում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլու հետ համատեղ ասուլիսում։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։ «Մենք աջակցում ենք Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման փորձերում, զուգահեռաբար մենք աջակցում ենք բոլոր ջանքերը՝ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Թուրքիայի արտգործնախարարի հետ մենք մանրամասն քննարկել ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Մենք կարծում ենք, որ այս հարցի լուծումից կշահի ամբողջ տարածաշրջանը»,-ասել է Հիլարի Քլինթոնը