ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն բացառում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեևթական հանդիպումն՝ արդեն հուլիսին
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնություն են տվել միջնորդների առաջարկին՝ մոտ ապագայում հանդիպել, հնարավորության դեպքում՝ հուլիսին։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։ Հունիսի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Մեթյու Բրայզան և Բեռնար Ֆասիեն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մասնակցել են նախագահների հանդիպմանը.«Ինչպես նախագահների անձնական հանդիպման, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի և երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ աշխատանքային քննարկումների ընթացքում, քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման համակողմանի հայեցակարգը։ Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և ավարտվել է դրական քայլերով, որոնք նեղացրել են հակամարտության կարգավորման հարցում մի շարք հիմնական սկզբունքների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների տարբերությունը»,-ասվում է հայտարարության մեջ։