Սպառողների միության նախագահ. «Չինական ավտոբուսներ ներկրելը սխալ է»
Այսօրվա ասուլիսին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հերթական անգամ անդրադարձել է տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդրին: «Իրավիճակի լուծումը մետրոյի և էլեկտրատրանսպորտի զարգացումն է»,–ասել է բանախոսը։
Ինչ վերաբերում է հանրապետություն ներկրվող ավտոբուսներին, ապա ըստ փորձագետի՝ սխալ է ներկրել չինական ավտոբուսներ։ «Սխալ է՝ եթե նույնիսկ դրանք «նվեր են», որովհետև դա ունի կոմերցիոն պայմաններով ևս 300-ը ձեռք բերելու պարտավորություն: Ես առավել նախընտրելի եմ համարում ֆրանսիական ավտոբուսները, թեկուզև դրանք ավելի թանկ արժեն»,–ասել է Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ նոր ավտոբուսները գրեթե կրկնակի վառելիք են ծախսում, տնտեսապես շահութաբեր չեն, դրա համար էլ վարորդ չեն գտնում։

7or.am