Լրահոս

18.01.2011 17:14


Ոսկի որոնողները բերման են ենթարկվել

Հունվարի 18-ին, ժամը 03.30-ին, Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 01.30-ի սահմաններում հանքի երկաթգծի տարածքում նկատել է 2 անձանց, ովքեր փորձել են գնացքի վագոնից ոսկու հանքանյութ գողանալ, սակայն բռնվել են իր կողմից: Ոստիկանները նշված  հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի բնակիչներ, նախկինում դատապարտված, 1982 թ. ծնված Դավիթ Ա.-ին և 1980 թ. ծնված Վախթանգ Դ.-ին: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը