Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ
–Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման շուրջը հնչող տարատեսակ կարծիքները հիմնականում աչքի են ընկնում սուր քննդատաությամբ թե՛ Հունգարիայի ու Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Դուք համամի՞տ եք այդ քննադատությանը։
–Կատարվածը, իհարկե, բոլոր արժեչափերով անընդունելի է։ Բայց այս ամենի մեջ չպետք է անտեսել նաև մեր իշխանությունների տեղը։ Այդ ամենն առաջին հերթին մեր իշխանությունների ցուցաբերած անսկզբունք արտաքին քաղաքականության արդյունքն են։ Իշխանություններն իրենց ներքին լեգիտիմության բացակայությունը փորձում էին դրսից լեգիտիմություն ստանալու հաշվին լրացնել։ Այդ պատճառով այս իշխանությունները շատ զիջումներ են արել արտաքին ճակատի վրա, և այդ զիջումները թույլ են տալիս ցանկցած պետության Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի նկատմամբ ցուցաբերել այդպիսի վերաբերմունք, որը վիրավորում է հայ ժողովրդի ու հայոց պետության արժանապատվությունը։
–Հետևելով Ձեր տրամաբանությանը՝ ենթադրենք՝ Հայաստանի փոխարեն լիներ մեկ այլ երկիր, օրինակ՝ Իսրայելը. ըստ Ձեզ՝ Հունգարիան կվերադարձնե՞ր Սաֆարովին, այսինքն՝ չէ՞ր լինի նույն վերաբերմունքը, ինչպիսին եղավ Հայաստանի պարագայում։
–Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանն արդեն նախորդ հարցի պատասխանի մեջ կա, որովհետև ցանկացած պետություն պետք է նախ և առաջ հարգի իրեն։ Դա էլ հիմք է հանդիսանում, որ այլ պետություններն էլ հարգեն իրեն։ Իսկ եթե երկիրն իրեն շատ էժան է վաճառում և՛ ներսում, և՛ դրսում, բնականաբար, ցանկացած այլ երկիր այլ կերպ է հակազդելու։ Ձեր կողմից օրինակ բերված Իսրայելն այն երկիրն է, որ նման վերաբերմուք երբեք թույլ չի տա իր նկատմամբ, որովհետև դա պետություն է (անկախ նրանից, թե ինչ դեր ունի այդ երկիրը տարածաշրջանում), մի երկիր է, որը պարտադրում է իր քաղաքականությունը։
–Այսինքն՝ խնդիրը ուժեղ, իրեն հարգող պետությո՞ւնն է։
–Իհարկե։ Առաջին հերթին ճիշտ ներքին քաղաքականություն վարելու հարցն է, որն անմիջապես արտացոլում է երկրի դիրքը արտաքին թատերաբեմում։ Նախ պետք է հարգել սեփական ժողովրդին, ոչ թե անհատներին, որոնք իշխանության մեջ են։ Միայն այդպիսի քաղաքականության պարագայում արտաքին ճակատում կլինի արժանի պատկեր։
Ալեք Ենիգոմշյան.

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը