Ահմեդ Դավուդօղլու. «Մենք Հարավային Կովկասում խաղաղություն և բարեկեցություն ենք ցանկանում»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ չնայած ղարաբաղյան հիմնահարցի առկայությանը՝ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու Թուրքիայի ջանքերը շարունակվելու են։ Նա հայտնել է, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացն ու հայկական կողմի հետ հանդիպումները շարունակվում են։ «Մենք համբերատար շարունակում ենք անել հնարավորինը, որպեսզի համատեղ գտնենք սառեցված հակամարտությունների լուծման ճանապարհները»,-ասել է Դավուդօղլուն։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է.«Մինչև 2009թ.-ի վերջը Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը կախված է բանակցությունների ընթացքից»։ Միաժամանակ Դավուդօղլուն հրաժարվել է հայտնել, թե Թուրքիան սահմանի բացման հարցում որևէ նախապայմաններ առաջ քաշում է, թե՞ ոչ, և արդյո՞ք ղարաբաղյան հիմնահարցը, որպես նախապայման, ներառված չէ հայ-թուրքական բանակցություններում։ «Մեր քաղաքականությունը պարզ է։ Մենք Հարավային Կովկասում խաղաղություն և բարեկեցություն ենք ցանկանում։ Սակայն տարածաշրջանում կայունության հասնելու համար, անհրաժեշտ է նույնանման լուծման հասնել ղարաբաղյան հիմնախնդրում»,-ասել է Դավուդօղլուն։

Ըստ Today's Zaman-ի