Աշխարհ

03.09.2012 07:50


Հրապարակվել է հունգարական կողմին ուղղված Ադրբեջանի պաշտոնական նամակը

Հրապարակվել է հունգարական կողմին ուղղված Ադրբեջանի պաշտոնական նամակը

Հունգարական MNO հրատարակությունը հրապարակել է օգոստոսի 15-ով թվագրված,  Հունգարիայի արդարադատության նախարարությանն ուղղված Ադրբեջանի արդարադատության նախարարության  պաշտոնական նամակը: Դրանում պարզ երևում է, որ, Ադրբեջանy, ըստ էության, խաբել է Հունգարիային՝  չկատարելով  իր իսկ տված հավաստիացումները:

Նամակում Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովը գրում է, որ համաձայն իր երկրի քրեական օրենսգրքի 57.3 հոդվածի` ցմահ ազատազրկվածին կարելի է ներում շնորհել միայն այն դեպքում, եթե նա իր պատժից կրել է առնվազն 25 տարին: 
Նամակում ասված է, թե քանի որ 2006թ. ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը հունգարական բանտում անցկացրել է 6 տարի, նա, համաձայն ադրբեջանական օրենքների, պետք է շարունակեր պատժի կրումն Ադրբեջանում: Բացի դա, նշվում է նաև, որ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու գործընթացը կատարվում է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ կետի համաձայն:

Այս խորագրի վերջին նյութերը