Աշխարհ

01.09.2012 11:34


Պաշտոնական Բաքուն խոստովանում է՝ Ադրբեջանը մեկ տարի շարունակ գաղտնի բանակցություններ է վարել Հունգարիայի հետ

Պաշտոնական Բաքուն խոստովանում  է՝ Ադրբեջանը մեկ տարի շարունակ գաղտնի բանակցություններ է վարել Հունգարիայի հետ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը «Newtimes.az» կայքին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրենք Հունգարիայի հետ մեկ տարի շարունակ գաղտնի բանակցություններ են վարել՝ Ադրբեջան վերադարձնելու հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին.

«Մոտ մեկ տարի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ վերահսկողության ներքո գաղտնի բանակցություններ ու նամակագրություն է տեղի ունեցել Հունգարիայի իրավապահ մարմինների հետ: Այս հարցում վճռորոշ դեր է խաղացել համաձայնությունը, որ ձեռք է բերվել Հունգարիայի վարչապետի Ադրբեջան այցելության ժամանակ։ Սաֆարովի տեղափոխումը շատ նուրբ հարց էր, ու կարիք չկար այդ մասին նախօրոք հայտնել հանրությանը։ Սա քաղաքական լարվածություն կրող հարց էր: Ռամիլ Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան նախագահի կամքի ու վճռանականության շնորհիվ»:

Այս խորագրի վերջին նյութերը