Լրահոս

05.06.2009 17:31


Զարուհի Փոստանջյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը մարտի 1–ին պետք է լիներ ժողովրդի կողքին»

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ասուլիսի ժամանակ ասել է. «Նա, ով հավակնում է ժողովրդի քվեին, պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին և ամենօրյա աշխատանքով զբաղվի»։

- Մարտի 1-ին կարևոր էր շարժման ներկայացուցիչների, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությունը։  Նա ինքն էր ասում՝  եկել եմ միանալու ժողովրդին։ Ընդդիմադիր մեր գործիչները միացան մարտի 1-ին, և  անկախ նրանից, Լևոն Տեր–Պետրոսյանին տանը կալանավորել էին, թե ոչ, նա պետք է լիներ ժողովրդի կողքին,-ասել է նա։

Պատգամավորը նշել է նաև, որ ՀԱԿ-ն այս ընտրություններից պետք է լուրջ հետևություններ անի։

 

Այս խորագրի վերջին նյութերը