Լրահոս

05.06.2009 16:47


Արմեն Մարտիրոսյան. «Ընդդիմադիր մի մեծ զանգված չմասնակցեց ընտրություններին»

Արմեն Մարտիրոսյան. «Ընդդիմադիր մի մեծ զանգված չմասնակցեց ընտրություններին»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե Երևանի ավագանու ընտրություններն ապացուցել են, որ գույություն ունի մի ընդդիմադիր զանգված, որն իր ձայնը չտալով իշխանություններին՝ չի տա նաև ՀԱԿ-ին։

«7 օր»-ի հարցին, թե ինչ օգուտ և վնաս տվեց «Ժառանգության» չմասնակցելը ավագանու ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ ընտրությունների արդյունքներով ստուգել են իրենց ընտրազանգվածը։

-Վնասն այն էր, որ ընդդիմադիր մի մեծ զանգված չմասնակցեց ընտրություններին՝ չնայած մեր հորդորներին, որ մասնակցեն և ձայնը տան ընդդիմությանը։ Վնասն այն էր, որ  մեր էլեկտորատի մի փոքր հատվածը, կարծում եմ, որ ձայնը իշխանական ուժերին տվեց կամ այլ ուժերի...։ Օգուտն այն էր, որ մենք ընդդիմադիր դաշտը չջարդեցինք։ Իմացանք՝ մեր էլեկտորատը որքան է ավելացել,-ասել է նա։ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հավելել է, որ նաև վնաս եղավ, որ ընդդիմադիր թևը ավագանու անդամ չի ունենա։

 

Այս խորագրի վերջին նյութերը