«Գազպրոմ»– ը մտադիր է դառնալ հայկական գազային մոնոպոլիստի բաժնետոմսերի միանձնյա սեփականատերը
«Գազպրոմ»-ը մտադիր է ամրապնդել դիրքերը Հայաստանի էներգետիկ շույկայում։ Այդ մասին Սանկտ-Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը։ Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Միլերի և «Հայռուսգազարդ» ՓԲԸ նախագահ Կարեն Կարապետյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են աստիճանաբար անցնել գազի գնագոյացման եվրոպական համակարգի։ «Մեր համագործակցութոյւնը կրում է ինտեգրացիոն բնույթ և ընդգրկում է ոչ միայն գազի ոլորտը, այլև՝ էլեկտրաէներգետիկան»,- հայտարարել է Միլերը։ Նա նշել է, որ անցումը կկատարվի Հայաստանի համար արտոնյալ պայմաններով՝ միաժամանակ ամրապնդելով «Գազպրոմի» դիրքերը հանրապետության էներգետիկ շուկայում։ Դա տեղի կունենա «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում «Գազպրոմի» ունեցած մասնաբաժնի ավելացման հաշվին։ Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է «Գազպրոմին», մնացած 20%-ը՝ Հայաստանի կառավարությանը։